Թուրքիան չի ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ երկխոսության և Ֆրանսիայի հնարավոր միջնորդության հետ կապված։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Մենք մերժում ենք Թուրքիայի և ահաբեկչական կառույցի միջև (SDF) «երկխոսության, շփումների և միջնորդության» վերաբերյալ մոտեցումը, որը հեռու է լրջությունից։ Ահաբեկչական խմբավորման օրինականացմանը հանգեցնող քայլեր կատարելու փոխարեն, երկրները, որոնց մենք բարեկամներ և դաշնակիցներ ենք համարում, պետք է բաց և ակնհայտ դիրքորոշում զբաղեցնեն ցանկացած ահաբեկչության դեմ»,-ասվում է հրապարակման մեջ։