Լվովյան բուհերի ղեկավարությունը ուսանողներին թույլ է տվել մասնակցել Կիևի կենտրոնում «եվրամայդանին»: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
«Եթե մենք այսօր չաջակցենք մեր ուսանողներին իրենց նախաձեռնություններում, ապա վաղը նրանք կհայտնվեն ևս մեկ կորած սերունդ դառնալու վտանգի տակ: Իսկ դա մենք չենք կարող թույլ տալ»,- նշել է Ուկրաինայի կաթոլիկ համալսարանի առաջին պրոռեկտոր Տարաս Դոբկոն:
Ղեկավարների հանդիպման արդյունքում մշակվել է խմբակային դիմումի տարբերակ, որում բաց կերպով հռչակել են Լվովի ուսանողների նկատմամբ իրենց աջակցությունը և համագործակցությունը:











































