Մումբայում բժիշկները 30 րոպե տևած վիրահատության ընթացքում կնոջ լեղապարկից 2350 քար են հեռացրել, հաղորդում է հնդկական ZeeNews պարբերականը։
50-ամյա կինը խնդրի մասին իմացել է 2016-ի նոյեմբերից, սակայն միջոցներ չի ձեռնարկել։ Նա վիրահատական միջամտության է դիմել ուժգին ցավերի պատճառով։
30 րոպե տևած լապարասկոպիկ պրոցեդուրայի ընթացքում (երբ փոքրիկ կտրվածք է արվում և վիրահատությունը տեղի է ունենում տեսախցիկի օգնությամբ) բժիշկները հեռացրել են բոլոր քարերը։ Արդյունքը նրանց զարմացրել է։









































