Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

ԱՎԾ տվյալներով՝ ԵԱՏՄ-ն կամ Ռուսաստանը կլանում են Հայաստանի տնտեսությունը

Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանը պաշտոնապես անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը: Եվ այդ անդամակցությունն իր էական նշանակությունն է թողել մեր երկրի տնտեսության վրա: Հիշեցնենք՝ ՀՀ-ն այդ կառույցին պաշտոնապես անդամակցեց 2015թ. հունվարի 2-ին: Վերջին տարիների ընթացքում գնալով ավելացել է այդ ուղղությամբ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունը: Իհարկե, ԵԱՏՄ ասելով՝ թե՛ ընդհանրապես, թե՛ տվյալ դեպքում կարող ենք հասկանալ պարզապես Ռուսաստան: Չէ որ հենց ՌԴ-ն՝ ի հակակշիռ Եվրամիությանն ու ընդհանրապես Արևմուտքին, նախաձեռնեց այդ կառույցի ստեղծումը, և հիմա հենց ՌԴ-ն է ԵԱՏՄ-ում թելադրողն ու ընդհանուր որոշումների վրա ազդեցություն ունեցողը:

Իսկ ինչ վերաբերում է այդ կառույցին անդամակցելուց հետո ՀՀ տնտեսության, կամ որ ավելի ճիշտ է, արտաքին առևտրի ոլորտում տեղի ունեցած փոփոխությանը, ապա դա տեղի է ունեցել հօգուտ ԵԱՏՄ-ի կամ ՌԴ-ի: Այս մի քանի տարիների ընթացքում ավելացել է այդ կառույցի կամ այդ երկրի հետ մեր արտաքին շրջանառությունը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն առանձին ԵԱՏՄ-ի հետ վիճակագրություն չի ներկայացնում, դա ի սկզբանե արել և հիմա էլ շարունակում է ներկայացնել ԱՊՀ-ի միջոցով: Բայց քանի որ ԵԱՏՄ անդամ երկրները ԱՊՀ անդամ են, կամ ԱՊՀ անդամ հիմնական երկրները դարձան նաև ԵԱՏՄ անդամ, ապա հենց այդ կառույցի միջոցով էլ կներկայացնեն վիճակագրությունը: Հատկապես, որ ԱՊՀ-ն էլ ՌԴ-ի ստեղծած ու ՌԴ-ի կողմից վերահսկվող կառույց է:

Իսկ ինչ վերաբերում է այդ կառույցին անդամակցությունից հետո ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությանը, ապա դա հօգուտ ԵԱՏՄ-ի է տեղի ունեցել և ի վնաս՝ Եվրամիությանը: Իսկ տվյալ դեպքում ԵԱՏՄ ասելով՝ կրկին պետք է ՌԴ հասկանանք, քանի որ առևտրաշրջանառության 90 տոկոսից ավելին այդ երկրի հետ է եղել: Եվ այսպես, եթե 2010թ. ԱՊՀ-ի կամ գրեթե նույնն է, թե ԵԱՏՄ-ի հետ ՀՀ առևտուրը կազմում էր ընդհանուր ապրանքաշրջանառության 28 տոկոսը, ապա 2015թ՝ անդամակցության հենց առաջին տարում, այն դառնում է 29․1 տոկոս: Հետագա տարիներին հասնում 30 տոկոսի և անցնում: Այս տարվա հունվար ամսին այն մի փոքր նվազել և կազմել է 29․8 տոկոս: Իսկ արդեն այդ կառույցում միայն ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառությունը, եթե 2010թ. եղել է մեր ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության 20․8 տոկոսը, ապա 2015թ․՝ 24․8 տոկոսը, 2016թ.՝ 26․9 տոկոսը, իսկ այս տարվա հունվարին՝ 27․4 տոկոսը:

ԵԱՏՄ-ի ու ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության ավելացումը տեղի է ունեցել հիմնականում ԵՄ-ի հաշվին, քանի որ այս ուղղությամբ տեղի ունեցած աճին զուգահեռ դեպի ԵՄ առևտուրն է նվազել: Եթե 2010թ. ՀՀ-ն ԵՄ-ի հետ ուներ մոտ 32 տոկոս արտաքին առևտուր, ապա ԵԱՏՄ-ին անդամակցելուց անմիջապես հետո՝ 2015թ. այն իջնում է 25․7 տոկոսի, անցած տարի՝ արդեն 24․3 տոկոսի: Իսկ այս տարվա հունվարին այն կտրուկ նվազել է և կազմել 20․8 տոկոս: Այսինքն՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ԵՄ-ի հետ ՀՀ առևտուրն ընդհանուր ապրանքաշրջանառության կազմում ընկել է ավելի քան 10 տոկոսով:

Այս վիճակագրության դեպքում նշանակալից է հատկապես այն հանգամանքը, որ այս տարվա հունվարին կտրուկ նվազել է ՀՀ-ԵՄ առևտուրը: Խնդիրն այն է, որ հենց հունվարի 1-ից սկսեցին չեղյալ համարվել այն մոտ 850 անուն ապրանքների ներկրման համար ձեռք բերված արտոնությունները, որոնք մեր երկիրը ստացել էր ԵԱՏՄ-ից: Այսինքն՝ 2015-2017թթ. ՀՀ-ն երրորդ՝ ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից, եթե այդ ապրանքները ներկրում էր, ապա դրանց վրա բարձրացված մաքսատուրք չէր կիրառվում: Իսկ հունվարի 1-ից աստիճանաբար արդեն բարձրանում են դրանց մաքսազերծման դրույքաչափերը: Եվ հունվարից սկսած մինչև 2020 թվականն այդ արտոնությունն ամբողջությամբ չեղյալ է համարվելու, և ՀՀ գործարարները ԵՄ ու այլ երկրներից ներկրելու դեպքում բարձր մաքսավճար է մուծելու: Այնպես որ, հետագա տարիներին ԵԱՏՄ-ի կամ ՌԴ-ի հետ արտաքին առևտուրը գնալով ավելանալու է ի հաշիվ ԵՄ-ի:

Ու քանի որ մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ ներմուծումը 2-3 անգամ գերազանցում է արտահանմանը, ապա հետագա տարիներին մենք ԵԱՏՄ-ից ու ՌԴ-ից ավելի շատ ենք ներկրելու: Ներկրելու ենք այդ երկրների պակաս որակյալ ապրանքը ԵՄ-ի անհամեմատ որակյալ արտադրանքի փոխարեն: Եվ հետևողականորեն ջարդվում է այն միֆը, թե ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ մենք ավելի քան 180 միլիոնանոց շուկա ձեռք կբերենք և կավելացնենք մեր արտահանումը: Իհարկե արտահանումը ավելացել է, բայց դա տեղի է ունեցել նաև ստվերային շրջանառությունն ինչ-որ չափով կրճատելու հաշվին: Եվ արդեն իսկ առարկայական են դառնում այն պնդումները, թե ՌԴ-ն այդ կառույցը ստեղծել է նաև իր արտադրանքի համար կայուն շուկա ունենալու նպատակով: Իզուր չէ, որ այդ երկրից ներմուծումը, եթե 2010թ. կազմում էր ընդհանուր ներմուծման 16․1 տոկոսը, 2017-ին՝ արդեն 20․7 տոկոսը: Փոխարենը դեպի ԵՄ արտահանումը մի քանի տոկոսով գերազանցում է դեպի հյուսիս արտահանմանը:

«Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը բնական է համարում այդ տարբերությունը կամ այդ տեղաշարժն այն առումով, որ ԵԱՏՄ-ի հետ պաշտոնական թղթաբանությունը համեմատաբար ավելի հեշտ է: «Բացի դրանից՝ ապրանքի արտադրման ստանդարտների խնդիր կա: ԵԱՏՄ-ից կամ ՌԴ-ից էժան և ոչ այնքան բարձր որակի ապրանք կարելի է ներկրել, մինչդեռ ԵՄ-ի որակյալ ապրանքը համեմատաբար թանկ է: Նույնն էլ վերաբերում է արտահանմանը՝ ԵՄ-ն չի ընդունի իր ստանդարտներին չբավարարող արտադրանքը, որը կարող է ցածրորակ լինել այն դեպքում, երբ դա ՌԴ-ում կամ ԵԱՏՄ այլ երկրներում խնդիր չառաջացնի»,- ասում է Գ. Մակարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում