Խոզերի աֆրիկյան ժանտախտի հետ կապված՝ Լեհաստանի անցակետերում ուժեղացված վերահսկողություն է սահմանվել՝ տեղեկացնում է eurointegration.com-ը:
Հիվանդության փոխանցման վտանգավոր ուղիներից մեկը սննդամթերքն է, որ իրենց հետ կարող են բերել Արևելքից ժամանած ճամփորդները: Լեհաստանի անասնաբուժական տեսչության ղեկավարի խոսքով՝ անօրինական ճանապարհով Լեհաստան բերվող սննդամթերքը կարող է Վարշավայի արվարձաններում ժանտախտի տարածման պատճառ դառնալ: Հիվանդության վերջին դեպքը գրանցվել է մեկ շաբաթ առաջ:
Լեհաստանի իշխանությունները մտադիր են նաև սեպտեմբերին Ուկրաինայի և Բելառուսի հետ սահմանին ցանկապատ կառուցել, որպեսզի կանխեն աֆրիկյան ժանտախտի մանրէները տարածող վայրի խոզերի մուտքը երկիր:







































