Բուսակերների շարժման ակտիվիստ ֆրանսիացին պետք է կանգնի դատարանի առջև այն արտահայտության համար, որ վերջերս Թրեբ քաղաքի սուպերմարկետում ահաբեկչության զոհ դարձած մսագործը արժանի է դրան՝ գրում է AFP-ն:
Ոստիկանությունը նրա այդ հաղորդագրությունը նկատել է անցյալ շաբաթ հենց ահաբեկչի իրականացրած հարձակման ժամանակ:
«Այսպիսով, դուք ցնցված եք, որ սպանողին սպանել է ահաբեկիչը, իսկ ես ցնցված չեմ, ես զրոյական խղճահարություն ունեմ նրա նկատմամբ. դա արդար է»,- գրել է կենդանիների պաշտպան ակտիվիստ բուսակերը: Նրա հաղորդագրությունը բուռն քննադատության է արժանացել: Ավելի ուշ նա հեռացրել է իր հաղորդագրությունը, բայց դատախազությունը որոշել է ամեն դեպքում գործ հարուցել նրա դեմ ահաբեկչությանը սատարելու մեղադրանքով:








































