Ամերիկուհին շտապ օգնություն է կանչել չինական ռեստորանից պատվիրված հավից թունավորվելու պատճառով, սակայն բժիշկները բացատրել են նրան, որ իր մոտ ծննդաբերություն է սկսվում: Ըստ USA Today-ի փոխանցած տեղեկության՝ կինը չի իմացել իր հղիության մասին:

Ֆլորիդա նահանգի բնակչուհի Քրիսթալ Գեյլ Էմերսոնը պատմել է, որ մարտի 26-ին արթնացել է վաղ առավոտյան որովայնի հատվածի ցավերից և սրտխառնոցից: 29-ամյա ամերիկուհին համարել է, որ ցավերի պատճառը չինական խոհանոցից գնված ուտեստներն են, որոնցով նա սնվել էր երեկոյան: Սակայն ցավը ուժգնացել է և նա ստիպված կանչել է բժիշկներին:

Կինը ծննդաբերել է հիվանդանոցի ճանապարհին՝ շտապ օգնության մեքենայի մեջ: Մինչ այդ դեպքն այդ անձնակազմը երբևէ ծնունդ չէր ընդունել մեքենայի մեջ, սակայն ամեն ինչ բարեհաջող է անցել և Էմերսոնը առողջ տղա է ունեցել, որին անվանել են Օլիվեր:

Մինչդ այդ Էմերսոնն արդեն մի երեխա ուներ: Նա նշել է, որ ինչպես նախորդ հղիության ժամանակ, այս անգամ ևս նրա մոտ գրեթե նշաններ չեն եղել:
«Իմ կազմվածքը նախորդ անգամ նույնպես գրեթե չի փոխվել և ես ինձ վատ չեմ զգացել առավոտները»,- նշել է նա:









































