ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում լուսանկարներ է հրապարակել, որոնք իբրև թե ցուցադրում են Մեքսիկայի սահմանին կառուցվող պատը: Լուսանկարներում պատկերված է մեծ քանակությամբ շինարարական տեխնիկա և բազում աշխատողներ: Այդ մասին տեղեկացնում է realist.online-ը:
ԱՄՆ նախագահը հայտարություն է արել ճեպազրույցի վերաբերյալ՝ գրելով «հարավային սահմանային պատի կառուցման մեկնարկի մասին»:
Great briefing this afternoon on the start of our Southern Border WALL! pic.twitter.com/pmCNoxxlkH
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 28, 2018
Թրամփն իրոք ճեպազրույց է ունեցել ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենի հետ, սակայն լուսանկարները որևէ կապ չունեն հարավային սահմանի պատի հետ:
Այնուհետև Նիլսենը ևս թվիթ է հրապարակել, որում բացատրել է, թե որտեղից են հայտնվել լուսանկարները: Ինչպես նաև ԱՄՆ մաքսատան և սահմանապահ ծառայության աշխատակիցները նշել են, որ լուսանկարներում երևացող ծրագիրը կապ չունի Թրամփի պատի հետ:
«Մենք պարզապես ուզում էինք բոլորին տեղեկացնել, որ դա տեղական ենթակառույցի ծրագիրն է, որը ծրագրվել էր ավելի վաղ»,- պատմել է սահմանապահ հսկիչների ներկայացուցիչ Դևիդ Քիմը:







































