Մարդու բարձրահասակ կամ ցածրահասակ լինելու մասին կարելի է իմանալ ԴՆԹ-ի միջոցով: Այս մասին գրում է Human Genetics ամսագիրը:
Դեռևս 2010-ին գենետիկները պարզել են, որ մարդու հասակի վրա ազդում է առնվազն 180 գեն: Ռոթերդամում գտնվող Էրազմի համալսարանի գիտնականներն անալիզի են ենթարկել ավելի քան 700 բարձրահասակ և մոտ 10 հազար միջահասակ մարդկանց գեներ, հաղորդում է Bit-news-ը:
Արդյունքներն օգտակար կլինեն բժշկության համար: Այժմ հնարավոր կլինի իմանալ` ինչպիսին կլինի երեխայի հասակը, երբ նա մեծանա, և կանխարգելել նորմայից հավանական շեղումները:










































