Tuesday, 30 06 2026
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ

«Իմիտացիա է, թե Վիգեն Սարգսյանը պայքարում է բանակում կոռուպցիայի դեմ, շնաձկները շարունակում են պաշտոնավարել»

«Վերջին երկու տարվա ընթացքում, երբ Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար՝ փորձ է արվում որոշակիորեն հանրությանը մատուցել այնպիսի տեղեկություններ, որոնք միտված են, թե իբրև ՀՀ ԶՈՒ-ում տոտալ պայքար է գնում կոռուպցիայի և կոռուպցիոներ պաշտոնյաների դեմ․ այդ գեղեցիկ շարադրված խոսքերը մի բան են, բայց իրականությունը բոլորովին այլ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց փաստաբան Նորայր Նորիկյանը։

Վերջինիս խոսքերով՝ փոքրիկ ձկներն են հայտնվում կարթում, իսկ այն մեծ շնաձկները, ովքեր թաթախված են կոռուպցիոն սխեմաների մեջ, հանդիսանում են կոռուպցիոն բուրգի անդամներ և իսկապես խաթարում են պետական համակարգի արդյունավետ գործունեությունը՝ այդ մարդիկ փաստաբանի համոզմամբ, ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվում, այլև շարունակում են պաշտոնավարել և շարունակում են մնալ կոռուպցիոն սխեմաների ճարտարապետների շարքում։

«Չկա գեթ մեկ հայտնի անձ, ով թաթախված լինելով կոռուպցիոն գործընթացների մեջ՝ ենթարկվել է քրեական պատասխանատվության, իսկ փոքրիկ տրամաչափի քննիչներ, դատավորներ կամ դատախազներ` այո, կան և կլինեն, որ պատժի կենթարկվեն, սակայն խոսքը նրանց մասին չէ, այլ խոսքը վերաբերում է ձևավորված այդ համակարգը ջարդելուն և այս առումով , ցավոք սրտի, մենք արդյունք չունենք»,- ընդգծեց Նորիկյանն ու այս համատեքստում հավելեց նաև, որ կոռուպցիայի դեմ չեն պայքարում շարքային ռամիկին կալանավորելով։

«Կոռուպցիան այնպիսի լուրջ վնասակար միջավայր է, որտեղ անզորները տեղ չունեն և այնտեղ գտնվում են զորավորները և հենց այդ զորավորներին մեկուսացնելու խնդիր կա, բայց կարծում եմ, որ այսօր ՀՀ քաղաքական իսթաբլիշմենթի առջև այդպիսի խնդիր չկա դրված, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ իրենք իրենց չեն կարող ձերբակալել, հետևաբար պետք է համակարգային փոփոխություն տեղի ունենա, որպեսզի դրա արդյունքում մենք կարողանանք որակական փոփոխության մասին խոսել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում