«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հովհաննես Կաթրջյանն ու Պաշտպանության նախարարությունը դիմել են դատարան՝ ընդդեմ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Զամալյանի` 1.925.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով:
Բանն այն է, որ 2008թ. օգոստոսի 6-ին Հ.Կաթրջյանը վիրահատվել է հիշյալ կենտրոնում, փոխվել է նրա սրտի վրա տեղադրված խթանիչը: Վիրահատությունը կատարել է կենտրոնի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Զամալյանը: Վիրահատության արժեքը կազմել է 2.025.000 դրամ, որից 1.900.000-ը փոխանցել է Պաշտպանության նախարարությունը, քանի որ վիրահատվողը եղել է զինվորի հայր:
Վերոհիշյալ գումարով, վիրահատության արդյունքում, հիվանդի սրտի վրա պետք է տեղադրվեր BIOTRONIK ֆիրմայի երկու խոռոչանի խթանիչ, որը պետք է աշխատեր 10 տարի, սակայն իրականում տեղադրվել BIOTRONIK ֆիրմայի PHILOS DR մոդելի երկխոռոչանի խթանիչ, որի գործողության ժամկետը 6 տարի 9 ամիս է:
Ավելորդ է նշել, որ եթե կեղծիքը ժամանակին չբացահայտվեր, այն կարող էր նաև մարդակային կյանք արժենալ:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































