Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Նահանգների կանխարգելիչ հարվածը Հայաստանում

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախօրեին արել է երկու ուշագրավ հայտարարություն: Առաջինը դեսպան Ռիչարդ Միլզի խոսքն էր այն մասին, որ ԱՄՆ-ը չի աջակցում Հայաստանում բռնությամբ, ուժով, զինված ճանապարհով քաղաքական օրակարգ առաջ տանելու փորձերին, այդ թվում՝ «Սասնա ծռեր» խմբին: Երկրորդ հայտարարությունը, որ արդեն արեց դեսպանատունը, վերաբերում էր Հայաստանին ԱՄՆ հատկացնելիք օգնությանը: Դրա վերաբերյալ վերջին օրերին տարածվել էին տեղեկություններ, թե առաջին անգամ ԱՄՆ-ը օգնություն չի հատկացնի Հայաստանին: ԱՄՆ դեսպանատունը փաստորեն անիրազեկ է որակում այդ տեղեկությունների աղբյուրները՝ արձանագրելով, որ պարզապես չկա հասցեական, նպատակային մատնանշված բյուջեի տող, սակայն դա էլ նորություն չէ, և Հայաստանի մասով արդեն մի քանի տարի է, ինչ օգնությունը մասհանվում է հենց այդ տրամաբանությամբ: Ավելին՝ դեսպանատունը հայտարարել էր, թե Հայաստանն այս տարի կստանա նույնիսկ ավելի շատ օգնություն:

Երկու հայտարարությունները, այն էլ՝ մեկ օրում, բավական հատկանշական են և վկայում են այն մասին, որ Նահանգները տեղեկատվական հոսքերում տեսել է ավելի լուրջ խնդիր, քան պարզապես լրահոսը: Այսինքն՝ լրահոսի հետևում պարզապես լրահոսը: Այսինքն՝ լրահոսի հետևում ըստ ամենայնի նկատվել է քաղաքականություն: Ընդ որում, այդ ամենն ուշագրավ է վերջին շրջանում հայ-ամերիկյան ուղղությամբ ինտենսիվ քաղաքական գործընթացների ֆոնին, որ դրսևորվեցին նախ ԱԺ խորհրդարանական պատվիրակության՝ Վաշինգտոն կատարած այցով, փաստացի աննախադեպ ֆորմատի, իսկ դրանից գրեթե անմիջապես հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանի վաշինգտոնյան այցով՝ դարձյալ աննախադեպ ֆորմատ, ինչի նշանակությունն անուղղակիորեն ընդգծեց Ադրբեջանի բողոքի նոտան ԱՄՆ-ին:

Ահա այս ֆոնին հետաքրքիր է Միացյալ Նահանգների դեսպանատան, այսպես ասած, կրկնակի արձագանքը, որը թերևս անուղղակի պատասխան է ԱՄՆ-Հայաստան հարաբերության նոր հեռանկարի կամ, ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աշոտյանն էր Վաշինգտոն մեկնած պատվիրակության կազմում վերադարձից հետո ասել, հայ-ամերիկյան հարաբերության ռեսթարտի դեմ նախանշվող որոշակի գրոհի:

Նահանգներն ըստ երևույթին նախընտրել է պատասխանը հասցնել նախքան գրոհի ակտիվ ծավալումը, ընդ որում՝ առնվազն երկու ուղղությամբ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի և միևնույն ժամանակ միջազգային օրակարգի կամ արտաքին քաղաքականության, որի ներքո էր դիտարկվում ֆինանսական օգնություն չհասցնելու մասին որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում