Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային պատկանող մեկ միլիոն ռուբլու կալանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով, դատարանը մերժել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչների բողոքը, իսկ Չերեմուշկինի դատարանի՝ 2017-ի նոյեմբերի 29-ին կայացրած վճիռն ուժի մեջ է մնացել։ Ավելի վաղ դատարանը նաև կալանքի տակ է վերցրել Մոսկվայում գտնվող Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանը։

Դեկտեմբերի 5-ին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ քրեական օրենսգրքի «Մասնավոր կյանքի անձեռնամխելիության խախտում» հոդվածով՝ առանց Ջիգարխանյանի համաձայնության լրատվամիջոցներում նրա անձնական և ընտանեկան կյանքի մասին տվյալներ տարածելու համար։










































