Իրանի գյուղատնտեսական զարգացման նախարարի տեղակալ Հասան Ռոքնին ասել է, որ այս տարի երկրում հավկիթի արտադրությունը կհասնի 900 հազար տոննայի, հաղորդում է IRNA գործակալությունը։
Ռոքնին հայտարարել է, որ հավկիթի արտադրության հարցում երկիրը բախվել է որոշ խնդիրների հետ՝ անցյալ տարվա ցուրտ ձմռան պատճառով։ Ուստի 10 հազար տոննա հավկիթ արտերկրից է ներմուծվել։
Նրա խոսքով՝ մայիսին արտադրության ծավալը կկարգավորվի՝ հասնելով նախկին մակարդակին։
Անցյալ տարի Իրանում հավկիթի գինն աճել է 34 տոկոսով։









































