Microsoft ընկերությունն ավելի քան 1 միլիոն Xbox One խաղային հավելվածներ է իրացրել վաճառքի սկսվելուց 24 ժամ անց:
Ուրբաթ օրը Microsoft-ը սկսել է վաճառել Xbox One-ը «առաջին ալիքի» 13 երկրներում, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք շնորհակալ ենք համայն աշխարհի Xbox-ի երկրպագուներին: Մենք տեսել ենք հազարավոր հիացած երկրպագուների, նրանց սերը խաղերի նկատմամբ, և դա յուրահատուկ պահ էր Xbox-ի թիմի յուրաքանչյուր անդամի համար»,- իր բլոգում գրել է Microsoft Xbox-ի մարքեթինգի և մարտավարության գծով կորպորատիվ փոխտնօրեն Յուսուֆ Մեհեդին:





































