Անկարան պատասխան միջոցներ կձեռնարկի Կահիրեի՝ թուրք դեսպանին Եգիպտոսից հեռացնելու որոշման կապակցությամբ: Այս մասին France-Presse գործակալությանը հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
«Մենք պատասխան միջոցներ կձեռնարկենք մեր դեսպանի հետ խորհրդակցելուց հետո»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի իշխանությունները Թուրքիայի դեսպանից պահանջել են լքել երկիրը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այս կապակցությամբ հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կբարելավվեն: Թուրք-եգիպտական հարաբերությունները վատացել են նախագահ Մուհամմադ Մուրսիի տապալումից հետո: Երկրները օգոստոսին հետ են կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար: Ավելի ուշ թուրք դեսպանը վերադարձել է Կահիրե:









































