Էստոնիայի Պիլվալյան շրջանի քաղաքապետարանը Պետգրասենյակ են ուղարկել իրենց խորհրդանշող պատկերի նախնական տարբերակը, որի վրա կանեփի տերև է պատկերված: Այդ մասին գրում է Postimees-ը:
Ինչպես նշվում է՝ եթե Գրասենյակը հավանություն տա, Կանեփիի կառավարող հանձնաժողովը կհաստատի նոր խորհրդանշանը ապրիլին:
Պետգրասենյակի աշխատակցի խոսքերով կանեփի պատկերով խորհրդանշանը չի կարող արգելվել, քանի որ խորհրդանշանի ընտրությունը տեղի իշխանականների ընտրությունն է, այլ ոչ թե կառավարության:
Kanepi բառն արդեն իսկ թարգմանաբար նշանակում է «կանեփային»: Կանեփի տերևը արդեն վաղուց շրջանի ոչ պաշտոնական խորհրդանիշն է դարձել:








































