Saturday, 27 06 2026
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու

ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»

Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե Արևմուտքը Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ զինված խմբավորումներին, ինչպիսիք են «Սասնա ծռերը»:

Մեկնաբանության և պարզաբանում ստանալու խնդրանքով Aysor.am-ը դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին: Դեսպանի պատասխանում ասվում է. «Շրջանառվող այս լուրերն իրականությունից ավելի հեռու չէին էլ կարող լինել: Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերի, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության, կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: Անցած տարի «Սասնա ծռերի» անդամների գործողությունների հետևանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում»,-ասել է Միլզը:

ԱՄՆ դեսպանի պատասխանը խիստ ուշագրավ է՝ ինչքան էլ կանխատեսելի լինի նրա պատասխանի բովանդակությունը: Որևէ բանական մարդ չէր կարող ակնկալել, որ ԱՄՆ-ը կամ ժողովրդավարական որևէ այլ երկիր կարող է աջակցել ահաբեկչությանը, քաղաքական բռնությանը: Մյուս կողմից՝ Միլզի գնահատականը միանշանակ է և որևէ տարընթերցման տեղիք չի տալիս:

ԱՄՆ դեսպանի խոսքի բովանդակությունից զատ՝ շատ ավելի էական է այն կոնյունկտուրան, ժամանակային միջակայքը, որում հնչեցվել է հայտարարությունը: Բանն այն է, որ «ծռության» քաղաքական խոսափող համարվող «Հանուն Հայաստան պետության» ճակատն այս օրերին ակտիվ փողոցային պայքար է ծավալում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ, և տեղի ունեցող հանրահավաքներում հնչում են հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, գտնվում են քաղաքականության և բռնության սահմանագծին: Ավելին՝ օրեր առաջ «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը բանտից իրենց կողմնակիցներին, ըստ էության, զինված ապստամբության կոչ արեց: Ահա այս համատեքստում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը կիրառական քաղաքական նշանակություն է ստանում. Վաշինգտոնը թափանցիկ ակնարկում է, որ չի հանդուրժելու իշխանության տապալման հակասահմանադրական որևէ փորձ:

Իրադարձությունների նման սցենարը մենք կանխատեսել էինք. երբ Ազատության հրապարակի հարթակը քաղաքացու կեցվածք չի ունենում, նույնիսկ գործող ավտորիտար, օլիգոպոլ իշխանությունը միջազգային հանրության աչքերում լեգիտիմացվում և ավելի քաղաքակիրթ է երևում:

Մյուս կողմից՝ քաղաքական արկածախնդրությունն ըստ էության լեգիտիմացնում է խիստ դատավճիռները Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» գործերով: Ժիրայր Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները միջազգային հանրության աչքերում նույնանում են ահաբեկչության հետ. պատահական չէ, որ Սեֆիլյանի՝ քաղաքական հաշվեհարդար հիշեցնող դատավճիռը չարժանացավ միջազգային արձագանքի:

Այս ամենի համատեքստում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ծավալվող պայքարը չի արժանանալու ոչ միայն մեր հասարակության, այլ նաև միջազգային հանրության աջակցությանը՝ ըստ էության նպաստելով Սերժ Սարգսյանի նոր իշխանության լեգիտիմությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում