«Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմնի նոր կազմում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և քարտուղար Աղվան Վարդանյանի բացակայությունը պայմանավորված է վերջիններիս կողմից թեկնածություն չառաջադրելու հանգամանքով: Լրագրողների հետ հանդիպմանը «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանն ասաց, որ կազմակերպչական իմաստով է նպատակահարմար համարվել, որ կազմը ենթարկվի փոփոխության, իսկ սերդնափոխությունն այս իմաստով խրախուսելի է: «Նախորդ տարիների փորձառությունը հաշվի առնելով նկատի ենք ունեցել, որ թե կառավարության անդամ մեր ընկերները, և թե ԱԺ պատգամավոր ընկերները աշխատանքի բերումով բավականին ծանրաբեռնված են լինում, և երկու ճակատի վրա հնարավորություն չի լինում աշխատանքները լիարժեք կատարել»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է Աղվան Վարդանյանն ապրիլի 9-ից հետո լինի ձևավորվող կառավարությունում, Արսեն Համբարձումյանն ասաց, որ նման օրակարգ չկա:












































