Wednesday, 01 07 2026
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան

Ապրիլը վերջը չէ, այլ սկիզբը. ինչ է սպասվում վարչապետից հետո

Հանրային, փորձագիտական, մեդիաուշադրությունը առաջիկա ապրիլյան որոշումներին ընդառաջ կենտրոնացած է վարչապետի թեկնածության վրա, առավելագույնը կառավարության ձևավորման, և մեկնաբանությունների ու դատողությունների պակաս չկա, որ առաջիկա մեկ-երկու շաբաթը լինելու է բավականին թեժ: Իրականում, սակայն, առերևույթ տպավորություն է միայն, որ թեժ լինելու է առաջիկա մեկ-երկու շաբաթը, կամ առավելագույն թեժությունը լինելու է դա: Իրականում, խոսքը ընդամենը մակերեսում տեղի ունեցող կամ ունենալիք գործընթացների մասին է, որովհետև ավելի խորքում վարչապետի և կառավարության նշանակումով ոչ միայն ոչինչ չի հանդարտվելու, այլ սկսվելու է խորքային, այսպես ասած՝ ստորջրյա բավականին տևական ու համառ պայքար իշխանության ներսում, առնվազն 2022 թվականի միջանկյալ հանգրվանի համար, սակայն խորքային առումով առավել երկարատև հեռանկարում, քանի որ ամբողջական քաղաքական գործընթացի տրամաբանությունը բոլորովին այլ է և առավել ընդգրկուն, քան հնարավոր է պատկերացնել կամ քան դիտարկման հիմնական դիապազոնում:

Հայաստանի իշխող համակարգը, և այս մասին մի շարք անգամներ առիթ ենք ունեցել խոսելու, գտնվում է աճող մարտահրավերների միջազգային միջավայրում առավել կենսունակ և հնարավորինս երկարատև գոյության մոդելի որոնումներում՝ ռեսուրսային սղության պայմաններում: Այստեղ միայն իշխանության լծակների հարց չէ: Խորքային առումով այստեղ դրված է ընդհանրապես սեփականության հարց, տնտեսական ռեսուրսների հարց, քանի որ ակնհայտ է դարձել կամ աստիճանաբար դառնում համակարգի համար, որ միայն իշխանության խնդրի լուծումը ամենևին չի ապահովելու կայունություն կամ ապահովություն: Խնդիրը պահանջում է լուծում նաև ընդդիմության մասով: Այսինքն՝ երբ խոսք է գնում համակարգային վերափոխումների մասին, ապա այստեղ թյուրիմացաբար կա ընկալում, թե դա վերաբերում է զուտ իշխանական համակարգին, կառավարման համակարգին: Մինչդեռ, որևէ կառավարման համակարգ, եթե իհարկե այն ծայրահեղ ավտորիտար կամ տոտալիտար չէ և գործում է գոնե առերևույթ կամ իմիտացիոն, կամ այսպես ասած՝ սուվերեն դեմոկրատիայի մոդելով, ինքնին չի կարող սահմանափակվել զուտ իշխանության դիրքերով: Հայաստանի համակարգը ծայրահեղ տոտալիտար կամ ավտորիտար չէ և չունի էլ դրա համար անհրաժեշտ որևէ սկզբունքային ռեսուրս:

Ըստ այդմ, երբ խոսք է գնում Հայաստանում համակարգային վերափոխումների մասին, ապա այստեղ հնարավոր է նկատի առնել միայն ամբողջ համակարգը՝ քաղաքական համակարգը, ներառյալ ընդդիմությունը, որովհետև եթե այսպես ասած վերափոխումը կամ արդիականացումը այստեղ չլինի ներդաշնակ, համընթաց, ապա չի ստացվի անհրաժեշտ էֆեկտը որևէ մեկի համար: Իսկ եթե չստացվի այդ էֆեկտը, ապա չի ստացվելու իշխանության համար լուծել անվտանգության և սեփականության անձեռնամխելիության ապահովության, քիչ թե շատ, երկարաժամկետ խնդիր: Ըստ այդմ, զուտ իշխանության դիրքերի թվացյալ կարևորությունը իրականում ավելին չէ, քան ընդդիմադիր դիրքերի ձևավորման կարևորությունը, որովհետև քանի դեռ ապահովված չեն այդ դիրքերը, իշխանությունն իրեն չի կարող հանգիստ զգալ իր դիրքում: Դա էլ իր հերթին նշանակում է, որ իշխանության հավակնող ուժերը զուգահեռ պետք է ակտիվացնեն իրենց գործունեությունը նաև ընդդիմադիր դիրքերում առավելություն ձեռք բերելու հավակնությունը բավարարելու կամ սպասարկելու մասով: Իսկ դա չի կարող լինել արագ գործընթաց, մի շարք գործոնների բերումով, այդ թվում՝ արտաքին: Դա իսկապես համակարգային տրանսֆորմացիայի բարդագույն, բայց միևնույն ժամանակ անխուսափելի գործընթաց է և չի էլ բացառվում, որ ի վերջո կատարվի նաև որոշակի գործարք, պայմանավորվածություն այդ հավակնորդ թևերի միջև, երբ մեկի հավակնությունը բավարարվում է իշխանության մակարդակում, մյուսինը՝ ընդդիմության:

Ի վերջո, կասկածից թերևս վեր է, որ երկարաժամկետ հեռանկարում մեկն առանց մյուսի գոյություն ունենալ, և առավել ևս իշխանությունն առանց կայուն և հաստատուն, միաժամանակ նաև բովանդակային իմաստով կենսունակ ընդդիմության գոյություն ունենալ չի կարող: Հետևաբար, փոխադարձ կախվածության սկզբունքը կարող է բերել այդ պայմանավորվածության, բայց դրան գալու համար նախ կլինի համառ ու տևական պայքար ներիշխանական խմբերի միջև, և երբ մեկը չի հասնի ճնշող առավելության և պայքարը կվերածվի փոխադարձ մաշող գործընթացի, կլինի պայմանավորվածությունն ու իշխանություն-ընդդիմություն արդեն հիմնարար բաժանումը, ընդհուպ հետագա փոխատեղումների կանոնների շուրջ պայմանավորվածությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում