Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ Ցոլակ Պողոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի կետ 1-ի հատկանիշներով:
Նշված քրեական գործը հարուցվել է նոյեմբերի 22-ին անհայտ անձի կամ անձանց կողմից Նորագավիթ 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 14/1 տանը կատարված խոշոր չափի գողության փաստով:
Նշված տունը պատկանում է Միսաք Բաբաջանյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Աբիվչիկ Միսաք» մականվամբ:
Մանրամասները՝ shamshyan.com










































