Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո «Հանուն Հայաստան պետության» ճակատը բողոքի ակտիվ գործողություններ է նախաձեռնել։
Դերասանուհի, ռեժիսոր, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Թամար Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վաղը տեղի կունենա քաղաքական ուժերի հետ հանդիպում և կորոշակիանա՝ համագործակցո՞ւմ են, թե՞ ոչ։
«Ապրիլի 9-17-ը կլինեն շուրջօրյա հավաքներ, երթեր, ցույցեր, քանի որ այդ մեկ շաբաթվա ընթացքում մեր երկիրը մնում է առանց իշխանության»,- ասաց Թամար Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենք այդ օրերին ակտիվ գործողություններ են ծավալելու, հավաքվելու, քննարկելու են, բացատրելու հանրությանը, որպեսզի հանրության տրամադրությունները տեսնեն և առաջ շարժվեն։
«Այն, որ այս թյուրիմացության վերջը եկել է, հաստատ կարող եմ ասել, չգիտեմ՝ ով կտա նրանց վերջը, գուցե իրենք իրենց վերջը տան։ Իրենք իրենց կորցրած վիճակում են։ Անհանգիստ վիճակում եմ։ Իշխանությունն իրեն սպառած վիճակում է»,- հավելեց Թամար Հովհաննիսյանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։










































