ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերկ արձանը նախատեսում են աճուրդով վաճառքի հանել Նյու–Ջերսիում։ Ինչպես հաղորդվում է՝ աճուրդը կազմակերպում է Julien”s Auctions աճուրդի տունը։
![]()
Նշենք, որ խոսքը գնում է 2016 թվականին ամերիկյան մի քանի քաղաքներում Indecline կազմակերպության անդամների կողմից տեղադրած մի շարք արձաններից մեկի մասին։ Մերկ Թրամփի բոլոր արձանները, բացի այն մեկից, որն ուզում են վաճառել, ոչնչացվել կամ բարբարոսության զոհ են դարձել։

Նշվում է, որ արձանի նախնական գինը 20-30 հազար դոլար է լինելու։ Աճուրդը նախատեսվում է անցկացնել 2018 թվականի մայիսին։









































