Իռլանդիայի Դալկի կողզում կբացվի առաջին նուդիստական լողափը՝ գրում է vokrugsveta.ua-ը:

Պահպանողական Իռլանդիայի համար, որտեղ մինչ այժմ գործում է հասարակության մեջ մերկ երևալու արգելքը, սա աննախադեպ որոշում է: Այս տարվա մայիսից լողափը բաց կլինի բոլորի համար՝ անկախ այն բանից՝ մերկ են նրանք, թե՞ լողազգեստով:
Այժմ տեղի նուդիստների միությունը աշխատում է հասնել նրան, որ խորհրդարանը օրենք ընդունի հասարակական բոլոր լողափերում մերկանալու թույլտվություն խորհրդանշող նշանների տեղադրման մասին:








































