ԱՄՆ ռազմածովային նավատորմի շուրջ բռնկվել է երկրի պատմության մեջ խոշորագույն կոռուպցիոն սկանդալը. բացահայտվել է ցանցը, որը ատկատներ է ստացել Սինգապուրում գրանցված Glenn Defense Marine Asia ընկերությունից: Այդ ընկերության հետ ապօրինի կապերի համար ձերբակալվել են արդեն 6 սպաներ:
Նույն գործով ձերբակալվել է ԱՄՆ 7-րդ նավատորմի օպերացիոն բաժնի պետի տեղակալ Մայքլ Միշևիչը: Նշվում է նաև հանցագործությանը Ջոն Բելիվոյի մասնակցության մասին, ով ԱՄՆ ռազմածովային ուժերի քրեական գործերով քննչական խմբի ղեկավարն էր: Հետապնդման ենթարկվածների թիվը կարող է մեծանալ:
Ձերբակալված Glenn Defense Marine Asia ընկերության ղեկավար Գլեն Ֆրենսիսը մի շարք ցուցմունքներ է տվել: ԱՄՆ ռազմածովային նավատորմը նրա ընկերության հետ օտարերկրյա նավահանգիստներում նավերի սպասարկման 200 հազար դոլարի պայմանագիր է կնքել: Ամերիկացի սպաների դավադրության պատճառով աշխատանքների արժեքը թանկացել է: Իրենց մասնաբաժինը կաշառակերները ստացել են ոչ միայն գումարի, այլև ծառայությունների տեսքով՝ գրում է ITAR-TASS-ը:






































