Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Եվրամիության հետ համաձայնագրի քննարկմանը կարող են վերադառնալ կես տարուց:
«Մենք նպատակաուղղված ենք անդամագրվել Եվրամիությանը և համաձայնագրի ստորագրմանը, իսկ հիմա դադար ենք վերցրել»,- «Ինտեր» հեռուստաալիքի եթերում ասել է քաղաքական գործիչը:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել է Եվրամիությանն անդամագրման նախապատրաստական գործընթացը: Իր որոշումը կառավարությունը բացատրել է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները հարթելու անհրաժեշտությամբ:









































