Հարավային Կորեայի քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով գիրացել է, սակայն նրա նպատակը հայտնի է դարձել, ինչի համար նա բանտարկվել է՝ տեղեկացնում է The Korea Times-ը:
21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայությունից խուսափել փորձելու համար: Զորակոչվելուց վեց ամիս առաջ նա գիրացել է գրեթե 30 կգ-ով:
180 սմ հասակ ունեցող երիտասարդի մարմնի քաշը 2016թ. փետրվարին դպրոցն ավարտելուց հետո եղել է 87 կգ, սակայն հուլիսին նրա մարմնի քաշը կազմել է 113,6 կգ, ինչը գերազանցում էր ծառայության համար թույլատրելի չափերը: Այդ պատճառով նրան ուղարկել են պետական ծառայության, որտեղ ֆիզիկական աշխատանք չի պահանջվում:
Որոշ ժամանակ անց ոստիկանությունը պարզել է, որ երիտասարդը դիտավորյալ է գիրացել: Հարավային Կորեայում գործող օրենքի համաձայն՝ նա, ով տարբեր միջոցներով փորձում է խուսափել պարտադիր զինծառայությունից, ենթակա է մինչև հինգ տարի ազատազրկման:







































