Եվա Լոնգորիան դարձել է Elle-Իսպանիա ամսագրի դեկտեմբերյան համարի գլխավոր հերոսուհին` դրա շապիկին հանդես գալով առանց հագուստի: 38-ամյա գեղեցկուհու մարմնի ինտիմ հատվածները փակված են Swarovksi քարերով: Եվայի խոսքերով` հեշտ չի եղել մերկ լուսանկարվելը:
«Ես երբեք չեմ մասնակցել նման բաց ֆոտոշարքի: Խոստովանում եմ՝ շատ սարսափելի էր: Շապիկի համար լուսանկարվելիս ես ինձ անվստահ էի զգում»,- ասել է դերասանուհին:
Այս մասին գրում է Viva.ua կայքը:









































