Skytrax ընկերությունը կազմել և հրապարակել է օդանավակայնների ամենամյա վարկանիշային աղյուսակը։ Դրանում աշխարհի 100 օդանավակայան է ներառվել։
Վարկանիշային աղյուսակը կազմվում է ճամփորդների քվեարկության հիման վրա։

Առաջին տեղում Սինգապուրի «Չանգի» օդանավակայանն է։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են հարավկորեական «Ինչհոն» և ճապոնական «Հանեդա» օդանավակայանները։
Վարկանիշային աղյուսակը հրապարակվում է 1999-ից ի վեր Այս տարի հարցման է ենթարկվել 13․7 մլն ուղևոր՝ աշխարհի ավելի քան 500 օդանավակայաններում։

Օդանավակայանները գնահատվում են ըստ մի շարք չափանիշների։ Նախ հաշվի է առնվում ամենամաքուր օդանավակայանը, տարածաշրջանի լավագույն օդանավակայանը, ապա ամենալավ հյուրանոցը և օդանավակայանում ամենալավ շոփինգը։
Լավագույն տասնյակում հայտնվել են Հոնկոնգի, Դոհայի, Մյունխենի, Նաոգիի «Չուբու», Լոնդոնի, Ցյուրիխի և Ֆրանկֆուրտի օդանավակայանները։










































