Մարտի 25-ին «Էլ Քուդ էս Արաբի» պարբերականը մեջբերել է Հոմս քաղաքի շրջանում ընդդիմադիր ապստամբների խմբավորման հրամանատարի խոսքը, որն ասել է, թե իր ձեռքի տակ եղած տվյալների համաձայն՝ Հոմսի արվարձանում՝ Էլ Քուսեյ շրջանում Բաշար Ասադի կառավարությունը ուրանի հարստացման գործարան է կառուցել։
Հրամանատարը Ֆաթահ Հասոնն է, իսկ նրա խմբավորումը կոչվում է «Շարժում՝ հայրենիքի ազատագրության համար»։
Գործարանը կառավարում և սպասարկում են Իրանից և Հյուսիսային Կորեայից ժամանած մասնագետները։
2015-ին այս մասին հայտնել է նաև «Դեր Շպիգել» պարբերականը՝ ենթադրելով, որ 2009-ի սկզբից սիրիացիները սկսել են նոր միջուկային ռեակտորի կառուցումը։ Պարբերականը հավելել է նաև, որ գործարանը հսկում է «Իսլամական հեղափոխության պահապաններ» կորպուսի հատուկ ստորաբաժանումը։
Ֆաթահ Հասոնը նաև հայտնել է, որ «Հըզբոլլահ»-ը Սիրիայի տարբեր շրջաններում գործարաններ է կառուցել, որոնք տարբեր զինատեսակներ են արտադրում, ներառյալ՝ զանգվածային ոչնչացման զենք։ Նա ասել է նաև, որ Սիրիայի տարածքում իրացիներն իրենց միջուկային մշակումներն են իրականացնում։








































