Այս յորքշիրյան տերիերները արդեն 12 տարի ապրում են Հոնգկոնգում, իրենց տիրուհու՝ Ցզոե Մանի հետ։ Նա սիրում է ճամփորդել, սակայն արտասահմանյան ուղևորությունները շների հետ միշտ խնդիրներ են առաջացնում։ Սովորաբար կենդանիներին տեղափոխում են օդանավի բեռնախցում։
Սակայն հիմա հոնգկոնգյան տուրիստական ընկերություններից մեկը նոր ծառայություն է առաջարկում։ Նա ոչ մեծ սեփական ինքնաթիռ է վարձակալում, որտեղ կենդանիները կարող են հենց սրահում գտնվել։ Փոքրիկ շները կարող են հենց տիրոջ ծնկներին նստել, մեծերին թույլ են տալիս պառկել հատակին։
Նման թռիչքի ուղեգիրը բավական թանկ արժե։ Օրինակ մեկ շաբաթյա տուրը Օկինավա առնվազն 9000 դոլար կարժենա։
Սակայն կենդանիների տերերը այս ծախսերը արդարացված են համարում։










































