Հոլիվուդյան աստղային զույգ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը հասել են ճանաչման՝ որպես գինեգործներ: Նրանց արտադրած վարդագույն Jolie-Pitt&PerrinCotesdeProvenceRoseMiraval-ը ճանաչվել է աշխարհում լավագույնն այդ անվանակարգում: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Wine Spectator գինու ամսագրի լավագույն գինիների համաշխարհային վարկանիշային աղյուսակում Ջոլիի ու Փիթի՝ Ֆրանսիայի հարավի տնտեսությունում արտադրած «Շատե Միրավալը» զբաղեցրել է 84-րդ հորիզոնականն՝ առաջին հարյուրյակում: Ընդ որում՝ այն լավագույնն է ճանաչվել բոլոր վարդագույն գինիներից՝ ստանալով 100 հնարավոր միավորից 90-ը»,- հայտնել է BBC-ն:
Ինչպես ընդգծում են մասնագետները, «գինին ունի անթերի համ ու աչքի է ընկնում անսովոր թարմությամբ»:






































