Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը Մեծ Բրիտանիայի ազգային թերթերում, ինչպիսիք են՝ Mail on Sunday-ն, Sunday Mirror-ը, Sunday Express-ը և այլք, հայտարարություն է հրապարակել՝ ներողություն խնդրելով տվյալների գաղտնիության սկանդալի համար:
Ցուկերբերգը բացատրել է, որ 2014-ին Facebook-ից մի քանի միլիոն մարդկանց տվյալների արտահոսքը տեղի է ունեցել հավելվածի միջոցով, որի հեղինակը հետազոտական համալսարանի աշխատակիցն է: Նա ավելացրել է, որ կարող են լինել և այլ հավելվածներ:

«Դա խախտում է վստահությունը, և ինձ համար ցավալի է, որ այդ ժամանակ մենք ավելին չարեցինք: Այժմ մենք ձեռնարկում ենք միջոցներ, որպեսզի դա այլևս չկրկնվի»,- ասվում է հայտարարության տեքստում:









































