Qantas ավիաընկերությունը ավարտել է առանց վայրէջքի առաջին չվերթը ավստրալական Պերտ քաղաքից Լոնդոն: Boeing 787-9 Dreamliner-ը 17 ժամում հաղթահարել է գրեթե 14,5 հազար կմ հեռավորությունը՝ հաղորդում է BBC News-ը:

AirlineRatings պորտալում թռիչքից իր տպավորություններն է հայտնել լրագրողուհի Նատալի Ռիչրդսը (Natalie Richards). «Ինչպես և մյուսները, ես սկսեցի իմ 17-ժամյա մարաթոնը նրանից, ինչ մենք անում ենք՝ հայտնվելով նոր վայրում՝ սեղմում ենք բոլոր կոճակները»,- գրել է նա:
Բոլոր հասանելի գործառույթներից ուղևորները կարող էին օգտվել սենսորային էկրանի օգնությամբ:
The view from the back on the historic Qantas Perth-London flight and our report on how it was. https://t.co/IZOugxZhA3 pic.twitter.com/27zo8m2wja
— Stephen Creedy (@StephenCreedy) March 25, 2018








































