Մոնիկա Բելուչին երկրպագուներին է ներկայացրել հերթական լուսանկարը, որը լուսանկարվել է The Glass Magazine պարբերականի համար։
![]()
Լուսնակարում 53-ամյա Բելուչին Dolce Gabbana ապրանքանիշի կապույտ պիջակով է, և երևում է նրա ներքնազգեստը։ Նա գեղեցիկ սանրվածքով է, իսկ դեմքին՝ բնական երանգներով դիմահարդարում։
![]()
Դերասանուհու մատին Cartier ապրանքանիշի մատանի է։
![]()
Վերջերս դերասանուհին ներկա է գտնվել կինոարարողություններից մեկին, որտեղ մատին կրկին մատանի է եղել։ Երկրպագուների կարծիքով՝ Բելուչին նշանվել է, սակայն դերասանուհին այդ կապակցությամբ մեկնաբանություններ չի տալիս։










































