Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ուկրաինան գերագնահատում է իր ուժերը ԵՄ-ի և Ռուսաստանի հետ առևտրում. ամերիկացի փորձագետ

Ուկրաինան կարող է գերագնահատել իր ուժերը Ռուսաստանի և ԵՄ-ի հետ առևտրում, քանի որ չի հաջողվի համատեղել ասոցացման մասին համաձայնագիրը ԵՄ-ի հետ և Մաքսային միությունը: Նման կարծիք է հայտնել RIA Novosti գործակալությանը Կիևում ԱՄՆ նախկին դեսպան, Սպիտակ տանը և պետդեպարտամենտում Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքականության հարցերով նախկին պատասխանատու Սթիվեն Փայֆերը:

Հիշեցնենք, որ Ուկրաինան նախօրեին հայտարարել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստման դադարեցման մասին:

Փայֆերի կարծիքով՝ դեռևս պարզ չէ, թե ինչ այլընտրանք կառաջարկի Ռուսաստանը:

«Ուկրաինայի համար դա կլինի մեծ հնարավորությունների բացթողում: Կիևում, ըստ ամենայնի, գոյություն ունի հնարավորությունների գերագնահատում այն հարցում, թե ինչպես կարելի է մանևրել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև այս կապակցությամբ»,- ասել է փորձագետը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ վկայում է այն մասին, որ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվի Վիլնյուսում հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովին, և այս դեպքում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կկորցնի իր համակրանքը ԵՄ շատ առաջնորդների մոտ:

Փայֆերը կարծիք չի հայտնել, թե Ուկրաինայի համար ինչով կարող է շահավետ լինել արտաքին կուրսի փոփոխությունը կամ Ռուսաստանի և ԵՄ-ի հետ մերձենալու միջև հավասարակշռության փորձը: «Պետք է տեսնել՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ կլինի՞ ինչ-որ բան առաջարկել: Պարոն Յանուկովիչի համար խնդիրն այն է, որ, ինչպես ենթադրում եմ, ուկրաինացիների մեծ մասը չի ցանկանում վերադառնալ ՄՄ»,- ասել է նա:

Նրա կարծիքով՝ նման դիրքորոշման են հակված նաև Ուկրաինայի բիզնես և քաղաքական էլիտան: Բացի դրանից՝ Փայֆերը նաև կարծում է, որ Կիևը, հրաժարվելով Ասոցացման համաձայնագրից, աջակցություն չի ստանա Արժույթի միջազգային հիմնադրամի հետ նոր վարկեր ստանալու մասին բանակցություններում:

Մեկնաբանելով Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ եռակողմ բանակցությունների հնարավորությունը՝ փորձագետը նշել է, որ ամբողջությամբ չի ըմբռնում բանակցությունների թեմատիկան:

«Չեմ կարծում, որ նման քննարկումը կարող է լուծել հարցը, որը ես հիմնարար եմ համարում. չի կարելի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը համատեղել ՄՄ-ի հետ անդամակցությանը»,- հավելել է Փայֆերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում