Համացանցում սկյուռի և օձի «գոտեմարտի» տեսագրությունն է հրապարակվել։ Տեսագրությունը տեղադրվել է YouTube-ում։
Միջադեպը տեղի է ունեցել 2017-ի սեպտեմբերին՝ ԱՄՆ Վիրջինիա Բիչ քաղաքում։
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է սկյուռը հարձակվում սողունի վրա, որը փորձում է պաշտպանվել։ Տեսագրության հեղինակը բացատրում է, որ սկյուռն ամենայն հավանականությմաբ պաշտպանում էր իր ձագերին։ Այդ պատճառով հենց ինքն է օձին բնից դուրս հանել։











































