Tuesday, 16 06 2026
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով

Մենք չենք թռնում, մենք թռցնում ենք. Վարդան Ղուկասյանը՝ իրենց ընտանիքի արտագաղթելու շուրջ լուրերի մասին

Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցին Գյումրին առանձնահատուկ ոգևորությամբ է պատրաստվում: Ամենուրեք ասֆալտապատման, մաքրման  աշխատանքներ են: Վերանորոգվում է նաև Դրամատիկական թատրոնի շենքը, որտեղ պետք է անցկացվի Հայ-ռուսական տնտեսական ֆորումը, ինչի համար էլ հենց Պուտինն այցելելու է Գյումրի: Գյումրիում տիրող աժիոտաժի և առհասարակ Պուտինի այցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:

– Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք գնահատում Պուտինի այցը:

– Շատ լավ եմ գնահատում, շատ կարևոր այց է, որովհետև այսօր մենք գիտենք ինչպիսի թշնամիներ ունենք, ինչպիսի հարևաններ ունենք, և նմանատիպ մեծ երկրի նախագահի այցը Հայաստան, Գյումրի վերին աստիճանի կարևորում եմ: Դա մեր անվտանգության խնդիրն է:

– Եթե Պուտինը չգար, չէի՞ն մաքրվելու Գյումրիի փողոցները:

– Դա երևի ինձ չպետք է հարցնեք:

– Իսկ արդեն հաստատվա՞ծ է, որ Պուտինն իսկապես կայցելի Գյումրի:

– Շատ լավ կլինի, որ այցելի: Մեդվեդևն էլ է այցելել, Գորբաչովն էլ է այցելել, Նիկոլայ ցարն էլ է այցելել Գյումրի: Գյումրին կարևոր նշանակություն ունի, 102-րդ ռազմաբազա և այլ: Յուրաքանչյուր գյումրեցու համար դա շատ կարևոր է: Երբ մենք այստեղ տեսնում ենք ռուսական զինվոր, մեզ շատ լավ ու ապահով ենք զգում: Ու քանի որ Գյումրիում տուրիզմը շատ վատ վիճակում է, ռուսների ներկայությունը կխթանի տուրիզմի զարգացմանը:

– Ինչո՞վ կարող է ռուսների ներկայությունը խթանել տուրիզմի զարգացմանը:

– Ռուսների շատացումը ինքնըստինքյան կխթանի տուրիզմի զարգացմանը: Գյումրեցիները էն ժամանակ էլ ռուսներով լավ ապրել են: Մեր մեծերը` Թումանյանը, Իսահակյանը գտել են, որ մեզ պետք է միասին լինել ռուսների հետ, բարեկամությունը պարտադիր պետք է լինի: Ուրիշ ո՞ւմ հետ:

– Եվրոպական հեռանկարը Ձեզ հավատ չէ՞ր ներշնչում:

– Դե հո չենք ասում մեր կապերը կխզենք Եվրոպայի հետ: Եվրոպայի հետ մեր կապերի պահպանման քաղաքականությունը ներկայումս շատ լավ տանում է հանրապետության նախագահը: Արտաքին քաղաքականությունը շատ լավ առաջ է գնում: Բայց էդ գենդերային հավասարություն-բան, որը Եվրոպայից է գալիս, ապուշություն, հիմարություն, այլասերվածություն, պոռնկություն, անեծք, աստվածային պատիժ է: Դա քննարկման թեմա չէ: Իսկ ով էլ որ քննարկում է, նրանց պետք է լցնել կրակը և այրել: Եվ մեր բոլոր սուրբ կաթողիկոսները նմանատիպ մարդկանց  այրում էին, վերացնում էին երկրի վրայից: Դրանք ընդհանրապես այլասերված մարդիկ են, որոնց պետք է վերացնես երկրի վրայից, որ Աստծո պատիժը չթափվի երկրի գլխին, և աշխարհի վերջը չլինի: Ինչքան այլասերվածություն կա, Եվրոպայից է գալիս: Իսկ Ռուսաստանը հեռանկարային է: Ռուսաստանում հայերն ավելի արտոնյալ վիճակում են, քան մյուս ազգերը: Ես շատ եմ շփվում այդ շրջանակների հետ, գիտեմ:

– Պարոն Ղուկասյան, մամուլում գրվեց, որ փորձ է արվում Գյումրին «փակ քաղաք» սարքել: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Ճիշտն ասած, չեմ ընդունում դա: Փակ քաղաքը շատ պրոբլեմային կլինի: Մեր Լենինականը եղել է փակ քաղաք: Մեր պապերը, մեր հայրերն ասում էին, որ երբ բացեցին քաղաքը, մարդիկ շատ ուրախացել էին: Սովորական ժողովուրդը փակ քաղաքում իրեն լավ չի զգա: Ես դեմ եմ դրան, լավ չի լինի: Տուրիզմին կվնասի, ապրանք ներկրել, արտահանելուն կվնասի: Ես չեմ էլ հավատում, որ կփակվի, քանի որ բան չկա, որ փակվի: Էս որ դարն է…խորհրդային ժամանակները վաղուց անցել են:

– Ռուսաստանը վերջին շրջանում 3000-ով ավելացրեց իր զինվորների թիվը Գյումրիում: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը:

– Շատ լավ է: Տա Աստված` ավելանա այդ թիվը: Դուք գիտեք, թե Հարություն Զիմզիմովն ինչ է ասել` շատ սալդատ, շատ փոդրաթ: Ռուսները 3 անգամ ավելի աշխատավարձ են ստանում, քան մեր ժողովուրդը: Կստանան, մեր երկրի մեջ կծախսեն փողերը: Շատ լավ է, ինչ եք ուզում: Ես գիտեմ, որ շատ լավ է, թող ընտանիքներով գան, տեղավորվեն, հիանալի կլինի: Նիկոլայ ցարի ժամանակներից շենքեր կան, կգան կվերակառուցեն իրենց սարքածը: Շատ լավ է: Ես գտնում եմ, որ մեր փրկությունը ռուս ազգի հետ եղբայրության մեջ է, մինչև վերջ, որովհետև մենք ունենք սատանա հարևաններ: Մի քրիստոնյա հարևան ունենք, էն էլ տեսնում ենք` երբեմն ինչեր է անում մեր գլխին: Ռուսաստանը մեր գոյի պայքարի միջոցն է: Նախ պետք է մեր գոյի մասին մտածենք, հետո նոր երշիկի ու իկրայի:

– Իսկ Պուտինի այցից սպասելիքներ ունե՞ք:

– Ես կուզենայի, որ լավ ներդրումներ աներ, աշխատատեղեր բացեր: Շատ լավ կլիներ:

– Իսկ կփորձե՞ք հանդիպել Պուտինի հետ:

– Ճիշտն ասած, ես…նմանատիպ հարցերի մեջ…չեմ էլ մտածում նմանատիպ հանդիպման մասին: Ճիշտն ասած, հիմա ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, աշխատատեղեր եմ ստեղծում, եկեղեցի եմ վերանորոգում, մարդկանց եմ օգնում:

– Պարոն Ղուկասյան, մամուլում գրվեց, որ դուք Գյումրիում Ձեր համար ներքին քաղաքապետարան եք ստեղծել, մարդկանց եք աշխատանքի ընդունել այդտեղ:

– Ճիշտն ասած, ես զարմանում եմ, որ դրան անդրադառնում եք: Եթե մարդը իր շրջապատի, իր փողոցի, իր քաղաքի մարդկանց որոշակի հարցերով, լինի հոգևոր, թե նյութական, կարող է հասնել, դա քննարկման թեմա չէ: Ես այդպես եմ եղել, և լավ կլիներ, որ այդպիսի մարդիկ շատ լինեն:

– Բալասանյանի հետ դեռ լարվա՞ծ են հարաբերությունները:

– Ճիշտն ասած, չեմ էլ ուզում լսել էդ անունը, ոչ էլ քննարկել: Հետագայում ժողովուրդը, հաջորդ քաղաքապետերը կասեն` ով ով էր: Բոլորն էլ դա գիտեն: Մոտեցեք քաղաքում հարցրեք:

– Մամուլում գրվեց, որ Ձեր եղբայրը ընտանիքով արտագաղթում է: Խնդիրնե՞ր ունեք:

– Իմ եղբոր ընտանիքը չի արտագաղթում, մենք բիզնես ունենք դրսում, բայց իմ եղբայրը այստեղ է, մենք պապական գյումրեցիներ ենք: Մենք 1700-ական թվականներից այստեղ ենք: Մենք ամեն ինչ ունենք, մենք փախչելու խնդիր չունենք: Մենք կարող է դուրսուներս անենք, բայց այստեղից ոչ մի տեղ չենք գնա: Ես իմ հոգին այստեղ եմ ավանդելու: Եվ հետո հիշեք` մենք չենք թռնում, մենք թռցնում ենք:

– Ո՞ւմ եք թռցնում:

– Ընդհանրապես, վատ մարդկանց…բայց փախչելը վատ բան է: Ինչ է, երբ պաշտոն ունեի պետք է մնայի, իսկ երբ չունեմ, թողնեմ գնա՞մ: Չէ՛, ես այդպիսին չեմ:

– Իսկ եթե Ձեզ նորից առաջարկ լինի պաշտոն զբաղեցնել, կհամաձայնե՞ք:

– Չէ՛, ես ոչ մի բանի ցանկություն չունեմ: Ոչ էլ ուզում եմ քաղաքականությամբ զբաղվեմ: Ես նախկինում էլ քաղաքականությամբ չեմ զբաղվել, ես պարզապես քաղաքն եմ կառուցապատել, որը հիմա էլ եմ անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում