ԱԺ-ում այսօր՝ մարտի 23-ին, անցկացվում է արտահերթ նիստ կառավարության նախաձեռնությամբ: Քննարկվում է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Այ այսպես է լինում, որ Հայաստանում բացահայտվում է կեղծ պառլամենտական համակարգը: Ըստ էության գործող իշխանությունները որևէ նպատակ չեն ունեցել երկիրը պառլամենտական կառավարման տանելու: Պարոն Կոստանյան, Ձեր փաստարկներն ընդհանրապես կապ չունեն պառլամենտական կառավարման հետ: Այսօր վարչապետը պատասխանատվություն չի կրում ոստիկանության և ԱԱԾ-ի համար, որովհետև նրանց պետերին նշանակում է հանրապետության նախագահը: Ես սպասում եմ, թե ինչպես է ապրիլի 10-ից հետո պարոն Կոստանյանը վարչապետին հրավիրելու իրենց հանձնաժողով, որը կպատասխանի ոստիկանության հետ կապված հարցերին»:
Նրա խոսքով՝ «Ելք» դաշինքն առաջարկում էր այլընտրանքային կառուցվածք, ինչը մերժվել է:
«Սահմանադրությունն արգելում էր նաև ունենալ առաջին փոխվարչապետ: Ասում են՝ մեզ ինչն է խանգարում ունենալ. այն, որ Սահմանադրության մեջ գրված է փոխվարչապետներից. այդպես էլ պետք է իմպլեմենտացվի»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































