ԵՄ անդամ հինգ երկրներ, այդ թվում`Ֆրանսիան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան, պատրաստվում են արտաքսել ռուս դեսպաններին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Այս երկրները համաձայն են բրիտանական դիրքորոշմանը և դիվանագետների արտաքսումը դիտում են որպես հակառուսական քայլ, որը ԵՄ անդամները պետք է համակարգված ձևով իրագործեն:
Հիշեցնենք, որ Եվրախորհուրդն ընդունել է, որ Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան Սերգեյ Սկրիպալի թունավորման գործում շատ հավանական է` ներգրավված է Ռուսաստանը:










































