Պարզվում է՝ մոլորակի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ «շփվել է» թմրանյութերի հետ, և կոկայինի ու հերոինի հետքեր կարելի է գտնել զարգացած երկրներից յուրաքանչյուր տասներորդ բնակչի մատերի ծայրերին։
Մեկ տարի առաջ բրիտանացի գիտնականները հատուկ մեթոդ են ստեղծել, որը թույլ է տալիս մի քանի վայրկյանում մարդու մատերի վրա հայտնաբերել թմրանյութի հետքերը։
Գիտափորձի մասնակցած 65 կամավորներից 13 տոկոսի մատերի վրա, որոնք երբեք թմրանյութ չեն օգտագործել, կոկայինի փոշու հետքեր են հայտնաբերվել։ 1 տոկոսի մատերի վրա հայտնաբերվել է հերոինի փոշի։
Պարզվել է, որ նույնիսկ ձեռքսեղմման հետևանքով թմրանյութի փոշին կարող է հայտնվել մեկ այլ մարդու ձեռքին։











































