ԱՄՆ-ում երկու սրտով երկգլխանի օձ է ծնվել, հաղորդում է The Sun-ը։
Տեսագրությունում անասնաբույժը զննում է օձին և պարզում, որ նա երկու սիրտ ունի, ինչը շատ զարմանալի է։ Երկգլխանի օձերը սովորաբար մեկ սիրտ են ունենում։
«Ցնցող էր գիտակցել, որ զննում եմ սիամական երկվորյակների, այսինքն՝ մեկ կաշվում երկու օձի»,-հայտարարել է բժիշկ Լորեն Թիլենը։
Նա պետք է ուսումնասիրի նաև սողունի մարսողական համակարգը։ Եթե սողունն ունենա մեկ մարսողական համակարգ, ամենայն հավանականությամբ նա երկար չի ապրի։












































