Ամերիկացի գործարար Ջորջ Նադերը և Հանրապետական կուսակցության խոշոր դոնոր Էլիոթ Բրոյդին փորձել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել հեռացնել Ռեքս Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնից ՝պաշտպանելով Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի շահերը։ Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը։
Նշվում է, որ Նադերն ու Բրոյդին նպաստել են ԱՄՆ-ի և ԱՄԷ-ի միջև ավելի քան 200 մլն դոլարի պայմանագրեր կնքելուն։
Նադերը և Բրոյդին Թրամփին համոզել են ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնել Իրանի և Քաթարի հարցում, այնինչ Թիլերսոնն ավելի զուսպ քաղաքականություն էր վարում։
Պարբերականի տվյալներով՝ փաստաթղթերի կրկնօրինակները, որոնցում ներառված են էլեկտրոնային փոստով նամակագրությունը, գործնական առաջարկություններն ու պայմանագրերրը, ներկայացվել են մի խումբ անձանց կողմից, ովքեր բացասաբար են վերաբերվում Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության վրա ազդելու Բրոյդիի գործողություններին։











































