Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Բաղմանյանի «համաներումը». ո՞վ է հաջորդը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով։ Անցած տարվա վերջին Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը ՀՀ ԶՈւ շտաբի պետի տեղակալի պաշտոնից բուռն քննարկումների և վերլուծությունների տեղիք տվեց. Բաղմանյանը օլիգոպոլ համակարգի ամենանշանային և օդիոզ կերպարներից մեկն էր: Այս համատեքստում գեներալի հեռացումը Զինված ուժերից միայն դրական ազդակ կարող էր լինել: Հարցն ուշագրավ էր այլ հարթության վրա. արդյո՞ք դա բանակային բարեփոխումների հրապարակային ազդակ էր, թե՞ ընդամենը սիտուատիվ քայլ էր, որն ուղղված էր կարճաժամկետ խնդրի լուծմանը, ասենք` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ինքնահաստատմանը կամ բանակում նրա դիրքերի ամրապնդմանը:

Սերժ Սարգսյանն այսօր անուղղակիորեն տվեց հարցի պատասխանը. համակարգը չի հրաժարվում Հայկազ Բաղմանյանի ծառայություններից: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը Բաղմանյանի վերաբերյալ նշանակումը կատարեց իր վարչապետության հեռանկարը, ըստ էության, հաստատող հրապարակային հայտարարությունից հետո: Սա հետաքրքիր է այն առումով, որ մոտավոր պատկերացում է տալիս Սարգսյանի վարչապետության գոնե առաջին շրջանի քաղաքականության, նրա նոր իշխանության ստատուս-քվոյի վերաբերյալ: Սերժ Սարգսյանն այս փուլում փորձում է կոնսոլիդացնել համակարգային բոլոր սեգմենտներին և գոնե առաջիկա ամիսներին հազիվ թե գնա կադրային արմատական փոփոխությունների, ինչն էլ, իր հերթին, հիմքեր չի տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների ակնկալիք կա: Սերժ Սարգսյանը, որպես կանոն, արդյունավետ կառավարումն ու բարեփոխումները ստորադասում է համակարգային կոնսենսուսին և կայունությանը ու հիմքեր չկան ենթադրելու, որ իշխանավարման երրորդ ժամկետում վարքագծային էական փոփոխություններ են լինելու:

Մյուս կողմից` Հայկազ Բաղմանյանը, թեկուզև Սերժ Սարգսյանի հրամանագրով, վերադառնում է ոչ թե Հայաստանի իշխանություն, այլ ՀԱՊԿ կառույցներ: Սերժ Սարգսյանը, փաստորեն, անուղղակի վերաբերմունք է ձևավորվում ՀԱՊԿ-ի, նրա ինստիտուտների նկատմամբ` դրանք դարձնելով Հայաստանի իշխանության «պահեստայինների» նստարան, որտեղ ուղարկում է իր իշխանության կադրային «խոտանին»: Մյուս կողմից` անցած տարեվերջին Սերժ Սարգսյանը «Արմենիա»-ին տված հարցազրույցում չէր բացառել իշխանությունից «ֆիլտրված» որոշ գործիչների վերադարձի հնարավորությունը: Գուցե Սերժ Սարգսյանը տալիս է այս գործընթացի մեկնարկը` հասկացնելով, որ հավատարմության պարագայում «համաներման» շանս ունեն նաև մյուսները, եթե դա տեղի է ունենում նույնիսկ սկանդալային և Էպատաժային Բաղմանյանի պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում