Ուկրաինայի կողմից Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի կնքումը հետաձգելը կարող է նշանակել դրա չեղյալ հայտարարում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը:
Նրա խոսքերով` որոշման հետաձգումը կարող է նշանակել, որ այն ընդհանրապես չի ընդունվի և համաձայնագիրը չի ստորագրվի:
Բացի այդ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը նշել է, որ համաձայնագրի հետաձգումը հիասթափություն է ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև ուկրաինացի ժողովրդի համար:








































