Honda Accord-ին շնորհվել է Green Car Of The Year մրցանակ, որը տրվում է էկոլոգիապես ամենամաքուր մեքենային, հաղորդում է Reuters գործակալությունը:
Լոսանջելեսյան ավտոսրահում այս մասին այսօր հայտարարել է Green Car ամսագրի գլխավոր խմբագիրը:
Accord-ն առաջարկվող հիբրիդային մոդելների մեջ հաղթել է վառելիքի տնտեսման չափի շնորհիվ:









































