ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չեղյալ է հայտարարել իր այցն Ուկրաինա: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Կիևում Եվրամիության ներկայացուցչությանը:
Այս որոշան պատճառները չեն մեկնաբանվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆյուլեն այսօր կրկին Կիև կժամանի՝ քննարկելու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար Ուկրաինայի կողմից պահանջների կատարումը:
Հիշեցնենք, որ Ուկրաինան դադարեցրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը: Համապատասխան որոշում կայացրել է Ուկրաինայի նախարարների կաբինետը: Կառավարությունն այս որոշումը մեկնաբանել է ԱՊՀ երկրների և Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությամբ:









































