ԱԺ-ում այսօր՝ մարտի 21-ին, շարունակվում են նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը:
Ինչպես ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, հարցապնդումը վերաբերում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունների վերջին 10 տարվա գործունեությանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, դիմելով նախարարին, ասաց. «Գաղտնիք չէ, որ գազի հարցով բանակցություններ են ընթանում Թուրքմենստանի հետ, արդյոք այդ բանակցությունները հաջողո՞ւմ են, մեր երկրի քաղաքացին ի՞նչ սակագնով կսպառի այն»:
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ Թուրքմենստանից գազը մրցունակ չէ, ինչին էլ ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը տեղից արձագանքեց. «Ամենամրցունակը ռուսական գազն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: