Շվեյցարացի ճանապարհորդ Վերդոն Ռոլանդը Վրաստան է ժամանել ուղտով` հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Վրաստանը Մետաքսի ճանապարհի վրա է և լավ երթուղի ուղտով ճամփորդելու համար: Դրան նպաստում է մասնավորապես կլիման և աշխարհագրական դիրքը»,- ասել է Ռոլանդը:
Տղամարդը ճամփորդության 33 տարների ընթացքում ուղտով այցելել է 40 երկիր:
Վրաստանում նրան շնորհել են «տարվա ամենաօրիգինալ ճանապարհորդի» տիտղոսը:











































