«Օդնոկլասնիկի» սոցցանցում հայտնվել է մարդկանց դեմքերը լուսանկարներում ճանաչող ֆունկցիա: Այս մասին Lenta.ru-ին հայտնել է սոցցանցի մամլո քարտուղար Իլյա Գրաբովսկոյը:
Նոր ֆունկցիան ի վիճակի է հայտնաբերել մարդկային դեմքերը ինչպես անհատական, այնպես էլ խմբակային լուսանկարներում:
Գրաբովսկոյի խոսքով՝ ընկերությունում հուսով են, որ ներդրված մեխանիզմի շնորհիվ զգալիորեն կհեշտանա լուսանկարի վրա ընկերներին tag անելու գործընթացը:
Ինչպես հայտարարել է Գրաբովսկոյը, համակարգը դեռ աշխատում է թեստային ռեժիմով ու հասանելի է բոլոր օգտատերերին:
Առայժմ չի խոսվում այն մասին, որ դեմքերի ճանաչման հիման վրա օգտատերերին կառաջարկվի նշել կոնկրետ մարդկանց, սակայն Գրաբովսկոյը ապագայում նման հնարավորությունը չի բացառել:








































